Նորություններ
Սեպտեմբերի 21-ը եռատոն
21.09.2017
Անկախության օրը «Սեպտեմբերի 21-ը եռատոն» կարգախոսով միջոցառում անցկացվեց Գյումրու Էմիլի Արեգակ կենտրոնում, որին մասնակցեցին նաև Շիրակի մարզպետն ու մարզպետի տեղակալները: Հայաստանի Հանրապետության Անկախության, Խաղաղության միջազգային տոներին ու նաև Արեգակի բակի շինարարական աշխատանքների մեկնարկին էր նվիրված միջոցառումը:
Ավելի քան 4 հեկտար տարածք Պարույր Սևակ փողոցի վերջնամասում բարեկարգվում է ամենօրյա աշխատանքի շնորհիվ։ Շուրջ 800 մետր հեծանվային վազքուղին արդեն իսկ պատրաստ էր և անցկացվեցին առաջին հեծանվային մրցումները` Գյումրու հեծանվորդների ակումբի և Փոքրիկ Իշխան կենտրոնի սաների մասնակցությամբ: Միջոցառմանը երաժշտական համարներով հանդես եկան կենտրոնի սաները, երեխաների ժամանցի համար կազմակերպվել էին տարբեր խաղեր։