Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամասիա և Արփի համայնքներն արդեն ունեն քաղաքացիների սպասարկման նոր գրասենյակներ

26.09.2017

Սեպտեմբերի 26-ին Ամասիա և Արփի համայնքններում պաշտոնապես բացվեցին Քաղաքացիների սպասարկման գրասենյակները: Բացման հանդիսավոր արարողություններին մասնակցեցին ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գերմանիայի դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ-ի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, հյուրեր:
Ողջունելով ներկաներին ու համայնքաբնակներին շնորհավորելով, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, կարևորելով քաղաքացիների «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքով սպասարկումը նշեց. «Գրասենյակների բացումը ևս մեկ անգամ փաստում են այն կարևորությունը, որ ՀՀ կառավարությունը տալիս է համայնքների հզորացմանը, քանի որ մենք հասկանում ենք, որ հնարավոր չէ կերտել հզոր պետություն առանց հզոր համայնքների: Իսկ համայնքները, այս կենտրոնների աշխատակիցները պետք է հստակ գիտակցեն, որ պարտավոր են բնակիչներին բարձրորակ ծառայություններ տրամադրել»:
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ խոսքում ընդգծեց խոշորացված համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների հասանելիությունը քաղաքացիների համար. «Քաղաքացիների համար հասանելի լինելու խնդիրը մենք լուծում ենք բազմաթիվ համայնքներում տեղեկատվական համակարգերի ներդրման աշխատանքներով, ինչպես նաև այսօրինակ կենտրոնների շահագործմամբ»:
Նշենք, որ քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
Գրասենյակները հիմնադրվել են Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, ԱՄՆ ՄԶԳ համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46