Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը հանդես է եկել 100 օրերի հաշվետու ասուլիսով

29.09.2017

«Շիրակի մարզպետի պաշտոն զբաղեցնելը գիտակցված ընտրություն էր, աշխատանքն էլ պարտավորեցնող ու բարդ,- նշեց Արթուր Խաչատրյանը աշխատանքային երեք ամիսների հաշվետվության ժամանակ,-մարզի խնդիրներին միայն թվերի լեզվով ծանոթ լինելն, իհարկե, բավարար չէր, այստեղ արդեն խնդիրների բազմաշերտությունն եմ տեսել, տարածաշրջանների ու մարդկանց տարբերությունը: Պետք է հասկանալ, որ խնդիրները տարբեր են ու դրանց առաջացման պատճառները և օբյեկտիվ, և սուբյեկտիվ հիմքեր ունեն: Մարզը, բնականաբար, ունի խնդիրներ, որոնց ախտորոշման և արմատական լուծումների առաջադրման համար ենք տրամադրել աշխատանքային առաջին 100 օրերը: Մեկ կարևոր փոփոխություն պետք է հաստատ արձանագրեմ, որ մարզպետարանից դուրս եկող փաստաթղթերում էականորեն ավելացել են առաջարկություններն ու դիտողությունները, մենք աշխատել ենք նախաձեռնություններով հանդես գալ»:
Կարևորվել են քաղաքացիներին հուզող հիմնահարցերը, բոլոր բնագավառների ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու քննարկումները: Մարզպետը վստահությամբ նշեց, որ ամեն ինչ արվել է գործարար ձեռնարկները խրախուսելու, ներդրումային ծրագրերի մուտքը մարզ ապահովելու համար: «Ներդրումային երկու ծրագիր կա, որոնց մասին շուտով հստակորեն կխոսենք: Ուրախացնողն ինձ համար համայնքային զարգացման ծրագրերի մասով կատարված աշխատանքներն էին: Մարզի համայնքները պատասխանատու աշխատանքային խմբերի հետ բավական ակտիվ աշխատեցին, մշակվեց 38 ծրագիր, որոնցից 16-ը անցան նախնական քննարկումերը: Դրանց մի մասի իրականացման համար հաստատ միջոցներ կտրամադրվեն»:
Ըստ Արթուր Խաչատրյանի մարզի զարգացման հեռանկարային ուղղություններն արդեն հստակորեն նախանշված են, ծրագրերն ու ձեռնարկներն էլ չեն ուշանա, Շիրակի մարզպետն արդյունաբերության զարգացումից զատ, կարևորեց մարզի գյուղատնտեսության զարգացումը. «2017-ը գյուղատնտեսական առումով նպաստավոր տարի չէր, ցավոք մենք մշակաբույսերի ցանքատարածությունների նվազում ունենք: Այս բնագավառում ձգտում ենք դեպի բարձրարժեք գյուղատնտեսության անցում կատարել»:Մարզպետը կարևորեց նաև զբոսաշրջության զարգացումը, ընդգծելով, որ Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին, զբոսաշրջության համար չափազանց հետաքրքիր կարող են լինել. «ՀՀ կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, նույնպես կարևորում են Գյումրին զբոսաշրջային կենտրոն դարձնելը, պետական աջակցությունն արդեն իսկ զգացվում է: Մենք մեր հերթին հանդիպումներ ենք ունեցել այս բնագավառի տարբեր ներկայացուցիչների, տուրիստական ընկերությունների հետ: Ամեն ինչ պետք է անենք, որ մարզը գրավիչ կերպով ներկայացվի զբոսաշրջիկներին»: Շիրակի մարզպետը լրագրողներին ներկայացրեց բոլոր ոլորտներում առկա վիճակը` թվային վերլուծություններով, քննարկվեցին մարզում գործազրկության, աղքատության, սեփական եկամուտների հավաքագրմանն ու այլ բնագավառների վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին մարզպետը վստահեցրեց, որ այսուհետ էլ Շիրակի մարզպետարանը զանգվածային լրատվության միջոցների հետ կաշխատի բաց ու թափանցիկ, ասուլիսներն ու քննարկումները կկրեն հաճախակի բնույթ:Մարզպետը կարևորեց նաև զբոսաշրջության զարգացումը, ընդգծելով, որ Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին, զբոսաշրջության համար չափազանց հետաքրքիր կարող են լինել. «ՀՀ կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, նույնպես կարևորում են Գյումրին զբոսաշրջային կենտրոն դարձնելը, պետական աջակցությունն արդեն իսկ զգացվում է: Մենք մեր հերթին հանդիպումներ ենք ունեցել այս բնագավառի տարբեր ներկայացուցիչների, տուրիստական ընկերությունների հետ: Ամեն ինչ պետք է անենք, որ մարզը գրավիչ կերպով ներկայացվի զբոսաշրջիկներին»:
Շիրակի մարզպետը լրագրողներին ներկայացրեց բոլոր ոլորտներում առկա վիճակը` թվային վերլուծություններով, քննարկվեցին մարզում գործազրկության, աղքատության, սեփական եկամուտների հավաքագրմանն ու այլ բնագավառների վերաբերող հարցեր:
Հանդիպման ավարտին մարզպետը վստահեցրեց, որ այսուհետ էլ Շիրակի մարզպետարանը զանգվածային լրատվության միջոցների հետ կաշխատի բաց ու թափանցիկ, ասուլիսներն ու քննարկումները կկրեն հաճախակի բնույթ:

Կից ներկայացնում ենք ՀՀ Շիրակի մարզպետի հաշվետվությունը.

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:09:44