Նորություններ
Ոսկեհասկում բացվել է նորակառույց մանկապարտեզ
29.09.2017
Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղը 30 տարիների ընդմիջումից հետո նորակառույց նախակրթարան ունի: Համայնքի փոքրիկ բնակիչների առաջ տոնական տրամադրությամբ սեպտեմբերի 29-ին բացվել են մանկապարտեզի դռները :
650 քառակուսի մետր մակերեսով միահարկ շենքի կառուցման համար Շիրակի մարզպետարանը հրատապ խնդիրների լուծման ծրագրով հատկացրել էր 53մլն դրամ, 59 միլիոն ներդրել է համայնքապետարանը: Շինարարությունը սկսվել էր 2011 թվականին: Տարածքային զարգացման հիմնադրամն էլ ներքին հարդարման, բակի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով մոտ 45 մլն դրամ էր հատկացրել այս տարի: Նշենք, որ նախակրթարանն արդեն 50 երեխա ունի: Ստեղծված են բոլոր հարմարությունները: