Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բավրայի անցակետի բացման արարողությանը

01.10.2017


Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի մեկին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Երկրի ղեկավարը մասնակցեց Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը: Նախագահը պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց սահմանային անցակետի տարածքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին և մատուցվող ծառայություններին: Անցակետի բացման արարողությանը պետական մարմինների ներկայացուցիչներից զատ մասնակցում էին նաև միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի աշխատակիցներ:
Նորաբաց անցակետի շինարարական աշխատանքները մեկնարկել էին դեռևս 2013 թվականին: Շինարարական աշխատանքներն իրականացվել են տասնմեկ հեկտար տարածքի վրա, անցակետն ունի ուղղաթիռային հարթակ, զինված է ժամանակակից տեխնիկական բոլոր միջոցներով: Անցակետում գործող ժամանակակից չափանիշներին համապատասխանեցված «1 կանգառ, 1 պատուհան» էլեկտրոնային համակարգը հնարավորություն է տալիս մեկ վայրում կենտրոնացնել սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցների գործունեությունը և ապահովել տեղեկատվության սահուն փոխանակում բոլոր պատկան ծառայությունների միջև:
Բավրայի սահմանի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ և իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 54.43 մլն եվրո: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:56:32