Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու օրը տոնական մթնոլորտում

01.10.2017


Հոկտեմբերի մեկին նշվեց Գյումրու օրը, որի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Սև ամրոց» այցելությունից հետո Հանրապետության Նախագահը Գյումրու «Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում», մասնակցեց «Հացի փառատոնին», այնուհետև շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցասրահներում ներկայացված ցուցանմուշներին:
Երկրի ղեկավարը մասնակցեց մանկապատանեկան արվեստի պալատի բացման արարողությանը, Սերժ Սարգսյանին պալատում ներկայացվեցին պայմանները: Այստեղ կտեղափոխվեն քաղաքի մանկապատանեկան՝ երգի, պարի, նկարչության, ասմունքի, զգեստների մոդելավորման, օտար լեզվի ուսուցման և այլ խմբակներ:
Սերժ Սարգսյանը եղավ նաև Ռուսթավելի փողոցում: Նախագահին պատասխանատուները ներկայացրին փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը, նշվեց, որ փոխվել են արտաքին ջրամատակարարման, գազամատակարարման և հաղորդակցության, կապի գծերը, տեղադրվել է հեղեղատար կոյուղի և դրենաժային համակարգ, անցկացվել են բարձր լարման հզորության մալուխային գծեր, փողոցում տեղադրվել են նաև արտաքին լուսավորության սյուներ, նստարաններ:
Տոնական միջոցառումների շրջանակներում Նախագահն այցելեց «Երիտասարդական պալատ», շրջեց հարակից տարածքում, որտեղ կազմակերպվել էր Արհեստների փառատոն:
Գյումրու օրվա միջոցառումներն ավարտվեցին տոնական համերգով և հրավառությամբ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 13:05:17