Նորություններ
10 համակարգիչ նվեր հարազատ դպրոցին
02.10.2017
Վրաստանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն, ով ծնունդով Գյումրիից է, հոկտեմբերի 2-ին այցելել էր ծննդավայր: Պաշտոնը թողնելուց՝ հետո Հ. Մանուկյանը զբաղվում է հասարակական, բարեգործական աշխատանքով: Այսօր էլ այցի նպատակը բարեգործությունն էր: Նրա նախաձեռնությամբ և Արդշինբանկի հետ համատեղ Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 դպրոցին, որտեղ ժամանակին սովորել է պարոն Մանուկյանը տրամադրվեցին համակարգիչներ: Դպրոցի համակարգչային կաբինետը համալրվեց 10 համակարգչով: