Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում անցկացվեց աշխատանքի 10-րդ տոնավաճառը

03.10.2017


2017թ. հոկտեմբերի 3-ին, Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, անցկացվեց աշխատանքի տոնավաճառ:
Աշխատանքի տոնավաճառին մասնակցեցին տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող 30 գործատուներ, որոնք ներկայացրին շուրջ 800 թափուր աշխատատեղերի պահանջ: 180-ը առկա և 620-ը սպասվելիք աշխատատեղեր են:
Տոնավաճառի ժամանակ Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից շնորհակալագիր հանձնվեց Շիրակի մարզպետարանին` կենտրոնի հետ ակտիվ համագործակցության համար:
Նշենք, որ արդեն տասներորդ անգամ Գյումրիում անցկացվող աշխատանքի տոնավաճառն աշխատանք փնտրողների համար հնարավորություն է ստեղծում միաժամանակ հանդիպել մասնագետների պահանջ ունեցող բազմաթիվ գործատուների, զրուցել նրանց հետ, ծանոթանալ նրանց կողմից ներկայացվող պահանջներին: Արդյունքում գործատուները, ունենալով ընտրության հնարավորություն, կարողանում են համալրել իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը:
Նաև միջոցառման ընթացքում աշխատանք փնտրողները հնարավորություն են ունենում ծանոթանալու Գյումրի քաղաքի աշխատաշուկային, պետության կողմից առաջարկվող զբաղվածության ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք գտնելու հնարավորություններ:
Նշենք, որ Շիրակի մարզում 2017թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 16.3 հազար մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 30.9%-ը երիտասարդ է, 0.7%-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:
Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի կողմից տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 449 անձ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 22:56:22