Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատ Մկրտումյանի մրցանակը Լորետա Մուրադյանին

03.10.2017

Հոկտեմբերի 3-ին Գյումրու ,,Բեռլին,, հյուրերի տանը տեղի ունեցավ վաղամեռիկ գրող Արարատ Մկրտումյանի անվան Երիտասարդ գրողների ամենամյա մրցանակի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Մկրտումյանի գրչակից ընկերները, դուստրերը և եղբայրը՝ Արթուր Մկրտումյանն, ով էլ կազմակերպել էր միջոցառումը: Ելույթներով հանդես եկան Շիրակի գրողների միության նախագահ Անդրանիկ Կարապետյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն, ով ներկաներին պատմեց Արարատի կյանքից հիշարժան դրվագներ: Հանձնաժողովի անդամները այս անգամ որոշել էին չբավարարվել մեկ մրցանակով և բացի առաջին տեղից մրցանակներ հանձնվեցին մի շարք երիտասարդ շիրակցի գրողների: Արարատ Մկրտումյանի մրցանակը ժյուրիի որոշմամբ հանձնեցին գյումրեցի երիտասարդ շնորհաշատ գրող Լորետա Մուրադյանին / Նուրի գրական ունվամբ/, `,,Թաքնագրեր,, գրքի համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-21 17:57:18