Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2017

Սիրելի՛ ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Հայ ժողովուրդը խորին հարգանքով է արտասանում ուսուցիչ բառը. դա վկայում է մանկավարժի հանդեպ յուրաքնչյուրիս ունեցած անսահման սիրո, ակնածանքի, հարգանքի ու դպրոցական տարիների հետ կապված հիշողությունների մասին:
Այսօր առաջնահերթ խնդիրներից մեկը ժամանակի պահանջներին համապատասխան կրթված ու զարգացած սերունդ ունենալն է: Ինչպիսի դպրոց կունենանք առաջիկայում, այնպիսին էլ կլինի մեր վաղվա քաղաքացին, այն մեծապես կախված է ձեր ամենօրյա դժվարին և պատվաբեր աշխատանքից:
Ստեղծելով բարձրակարգ ուսման համար անհրաժեշտ պայմաններ` համոզված եմ` ցանկացած խնդիր ու դժվարություն հնարավոր կլինի հաղթահարել:
Սիրելի՛ ուսուցիչներ, հավատարիմ մնալով մեծն ուսուցչապետ Մաշտոցի ժառանգությանը` եղեք նախաձեռնող` աշակերտ կրթելու ձեր պատվավոր առաքելության մեջ:


ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ՝   Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44