Նորություններ
ՈՒՂԵՐՁ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.10.2017
Հարգելի գրադարանավարներ.
Ընդունեք իմ շնորհավորանքները և ջերմ բարեմաղթանքները Ձեր մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա կապակցությամբ:
Հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության քառուղիներում միշտ գրի ու գրքի հանդեպ առանձնակի ակնածանք ու սեր է ունեցել, ինչի շնորհիվ էլ պահպանել է իր ազգային ինքնությունը, ինչպես նաև համաշխարհային մշակույթի ու արվեստի մեջ իր ուրույն տեղն է ունեցել:
Գիտելիքի ու գրքի հանդեպ սերն է մեր ազգին օգնել անցնելու դարերի միջով, հաղթահարելու ծանր և դժվար շատ օրեր և ամրապնդելու իր կամքը, ազատասիրական ոգին:
Շիրակի մարզի գրադարանների աշխատակիցներն իրենց կյանքի մեծ մասը նվիրել են գրադարանային գործին, տարիներ շարունակ իրենց ուսերին տարել են ծանր և պատվավոր պարտականությունը, ապահովել են հասարակության տեղեկացվածությունը, պահպանել և սերունդներին են փոխանցել գիրքը և գիտելիքը:
Հարգելի գրադարանավարներ ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ աշխատանքում:
Հարգանքով՝ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆ
/պաշտոնակատար