Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավոր ծնունդդ հերոս

14.10.2017

Հոկտեմբերի 14-ին նշվեց ապրիլյան քառօյային հերոսաբար նահատակված Տիգրան Աբգարյանի ծննդյան 21 ամյակը: Շիրակ գերեզմանատան պանթեոն էին այցելել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Գյումրու զինկոմի աշխատակիցներ զինկոմ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, ապրիլյան քառօրյային նահատակված հերոսների ծնողներ, հարազատներ ու բարեկամներ, ԶԼՄ ներկայացուցիչներ: Նահատակված հերոսների շիրիմներին ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելուց և խնկարկելուց հետո, հիշատակի միջոցառման մասնակիցները Տիգրան Աբգարյանի տան մոտ մասնակցեցին ընկույզ հավաքելու արարողությանը: Տիգրանի ծննդյան կապակցությամբ վերջինիս պապն իրենց բակում տնկել էր ընկուզենի թոռան անվամբ: Տարիներ անց Տիգրանն իր ընկերների հետ ավանդույթ էին դարձրել, իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 14-ին թափ տալ ծառն ու հավաքել բերքը: Թիվ 4 դպրոցի առաջին դասարանցիների ելույթներից հետո 21 մոմ դրվեց Տիգրանին նվիրված խաչքարին և երկինք բաց թողեցին նույնքան թվով աղավնի ի նշան խաղաղության և ավանդույթի համաձայն սկսեցին թափ տալ ծառը և հավաքել ընկույզները: Հերոսի ծննդյան 21 ամյակին նվիրված միջոցառումն ավարտվեց Գյումրու Հայորդաց տանը կազմակերպված հուշ-ցերեկույթով, որին իրենց մասնակցությունն էին բերել ճանաչված ու սիրված երգիչներ և ասմունքնողներ:

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 10:57:43