Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՂԵՐՁ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

16.10.2017

Զանգվածային լրատվության բնագավառի հարգելի' աշխատակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Ձեր մասնագիտական տոնի` Հայ մամուլի օրվա կապակցությամբ:
Մամուլն այն կարևոր օղակն է, որը հասարակությանը տեղեկատվություն հաղորդելուց զատ կարողանում է վերլուծել ու վեր հանել տարբեր բնագավառներում առկա հիմնախնդիրները, բարձրաձայնել դրանք, մտահոգություն հայտնել ու նաև լուծուﬓեր առաջարկել:
Հայաստանյան լրատվաﬕջոցների այսօրվա գործունեությունը վկայում է այն մասին, որ մամուլը մեր երկրում կայացած կառույց է և հասարակական-քաղաքական, պետական կյանքին լիարժեք մասնակցություն ունի:
Հարգելի լրագրողներ, օգտվելով առիթից ցանկանում եմ, որ ձեր անաչառ ու անկողմանակալ գործունեությամբ նպաստեք երկրում ժողովրդավարության զարգացմանն ու քաղաքացիական հասարակության կայացմանը:
Բոլոր լրատվամիջոցներին մաղթում եմ ստեղծագործական հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

 

                                                    Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59