Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Էրոզիայի կանխարգելմանն ուղղված հանրային միջոցառում և ծառատունկ Մեծ Մանթաշում

17.10.2017


Հոկտեմբերի 17-ին Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում տեղի ունեցավ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի կողմից կազմակերպված հանրային միջոցառում և ծառատունկ: Ծառատունկին մասնակցեցին ՀՀ տարածքային կառավարման, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների, Շիրակի մարզպետարանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, ոլորտումում աշխատող այլ միջացգային և տեղական կազմակերպություններ ներկայացուցիչներ, համայնքաբնակներ:
Էրոզիայի կանխագելման նպատակով էրոզացված տարածքներում իրականացվել է անտառապատման ծրագիր, որի շրջանակներում Շիրակի մարզի Սարալանջ, Փոքր Մանթաշ, Մեծ Մանթաշ, Նահապետավան և Հառիճ համայնքներում կատարվել և ընթացքի մեջ են շուրջ 65 հա ընդհանուր մակերեսով տարածքի համայնքային անտառների հիմնման աշխատանքներ:
Բացի վեր նշվածից Սարալանջ համայնքում արոտների բարելավման նպատակով իրականացվել են նաև բիոինժեներական միջոցառումներ էրոզացված 1.5 հա տարածքի վրա: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-09-18 15:34:42