Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագրի» քննարկում Շիրակի մարզպետարանում

18.10.2017

 

Հոկտեմբերին 18-ին Շիրակի մարզպետարանում անցկացվեց քննարկում-խորհրդակցություն, որն առնչվում էր հանրապետությունում սպանդանոցային կարողությունների զարգացման խնդիրներին: 
Քննարկումը կազմակերպել էր սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ:
Ողջունելով քննարկման մասնակիցներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը կարևորեց այսօրինակ հանդիպումները, քանզի դրանք կնպաստեն ոլորտում առկա հիմնահարցերի բարձրացմանն ու լուծմանը. «Այն որ Շիրակի մարզը ընդգծված գյուղատնտեսական ուղղվածություն ունի և մեր մարզի ներքին համախառն արտադրանքի զգալի մասը գալիս է գյուղատնտեսությունից որևէ մեկի համար գաղտնիք չէ, այնպես, որ օրենսդրական այս փոփոխությունների կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ: Հատկապես կարևոր է սպանդանոցային կարողությունների զարգացումը, քանի որ խոսքը քաղաքացիների առողջությանն է վերաբերում»:
Նշենք, որ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կառավարության ծրագրից բխող՝ պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթի անցումն ապահովելու նպատակով և համագործակցելով Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամի հետ, իրագործում է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր: Սա նոր հնարավորություն ու խթան կհանդիսանա այն տնտեսվարողների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտում գործարարությամբ զբաղվելու հարցում, միաժամանակ կապահովի ողջ հանրապետությունը սպանդանոցային ցանցով:
Ի դեպ այսօր վերանորոգումից հետո վերաբացվեց սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնը, որն այսուհետև ծառայություններ կմատուցի արդիականացված ու բարելավված պայմաններում. կգործի վերազինված լաբորատորիա, հատուկ նմուշառման բաժին, ինչպես նաև սպասարկումը կիրականացվի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգով:
Նորացված կենտրոնը, համապատասխանեցվելով ժամանակակից պահանջներին, կդյուրացնի ընթացակարգերը թե սպառողների, թե տնտեսվարողների համար:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:32:12