Նորություններ
Գյումրու ողջ կենցաղը մեկ փողոցում
18.10.2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Գյումրիում էր, կառավարության ղեկավարը մասնակցեց Գյումրու Ռուսթավելի փողոցի բացման հանդիսավոր արարողությանը: Փողոցը ամբողջությամբ նորոգվել է «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման ծրագրի շրջանակում: Շուրջ 9000 քմ մակերեսով հիմնանորոգված հատված, գրանիտե նոր սալաքարեր, լիարժեք կահավորում` լուսավորություն, նստարաններ, ծաղկամաններ, լիարժեք վերականգնված կոմունիկացիոն համակարգեր` գազատար, ջրատար խողովակներ, էլեկտրալարեր: Աշխատանքները մեկնարկել էին 2017 թվականի մարտից: