Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի կիսանդրին բացվեց նրա անվան դասասենյակում

19.10.2017


Գյումրու թիվ 9 դպրոցում է սովորել Ջեբրայիլում զոհված փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը, հիմա նրա հիշատակը հավերժացնող անկյուն ու նրա անունը կրող դասասենյակ կա դպրոցում, այսօր այդ դասասենյակում բացվեց հերոսի կիսանդրին: Բացման պատիվը հերոսի զավակներինն էր:
Հիշատակի ու մեծարման միջոցառմանը ներկա էր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, հերոսի ընտանիքի անդամներն ու բարեկամները:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հուզմունքով ու ակնածանքով սկսեց խոսքը. « Ինչքան էլ ասում են թուրը փառքով է օծված, միևնույնն է պատյան դնելու ճոխություն մենք հայերս մեզ թույլ տալ չենք կարող: Երբ արցախյան շարժումն ավարտվեց, 1994-ի մայիսից հետո մենք շատերս միամտաբար կարծում էինք, որ պատերազմն ավարտված է, բայց մեր ոսոխը դարանակալած է միշտ մեզ սպասում, որ մի պահ, եթե կորցնենք մեր զգոնությունը` հարձակվի: Դրա համար, եթե մենք ուզում ենք, որպես այս երկրի տերեր ապրել, ապա պետք է դիմակայենք թշնամուն: Հայրենիքը ընդունված է համեմատել ծնողի հետ, ես այն ընդունում եմ որպես իմ զավակ, որին պետք է պահել, փայփայել ու պաշտպանել: Փոխգնդապետ Առաքելյանն էլ էր այս կերպ մտածում և իր կյանքով պաշտպանեց իր զավակին: Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ հերոսի զավակները պաշտպանված լիենեն, նրա հիշատակը պետք է վառ պահենք մեր սրտերում»: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41