Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության ծրագրի քննարկում

19.10.2017

Շիրակի մարզպետարանում հոկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2018-2022 թվականների ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագիր» նախագծի քննարկումը:
Քննարկմանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և մարզպետարանի պատասխանատուներից զատ, մասնակցեցին երիտասարդության հարցերով զբաղվող մարզի հասարակական կազմակերպությունների և համայնքապետարանների պատասխանատուներ, քաղաքացիներ:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը ներկայացրեց ռազմավարության նախագծի որոշ մանրամասներ, ըստ այդմ ռազմավարությունը կազմված է երկու հիմնական բաժիններից և կառավարության՝ երիտասարդությանն առնչվող խնդիրների լուծմանը միտված գործունեության գերակա ուղղությունները` առաջարկելով առավել փաստարկված և իրատեսական լուծումներ:
Ներկաների և պատասխանատուների միջև ծավալվեց շահագրգիռ հարցուպատասխան: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41