Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական 3-րդ շաբաթօրյակը Շիրակի մարզում

21.10.2017

Համապետական շաբաթօրյակն այս անգամ Շիրակի մարզի 79 համայնքներում միավորել էր շուրջ 20 հազար մասնակցի` 335 աշխատանքային տեղամասերում, ինչպես նաև 78 ինքնաթափ մեքենա, 9 բարձիչ մեխանիզմ և 35 էքսկավատոր: Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շաբաթօրյակն անցկացրեց Շիրակ օդանավակայան տանող հատվածում:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց շաբաթօրյակների անցկացումը. «Այս անգամ մենք ընտրել ենք դեպի օդանավակայան գնացող հատվածը, քանի որ մարզ այցելող զբոսաշրջիկի կամ գործարարի հենց աչքի առաջ եթե մենք կեղտադաշտ ենք ի ցույց դնում, ապա հավանականությունը, որ մարդիկ կրկին կայցելեն մեր մարզ կամ գործարարությամբ կզբաղվեն, խիստ ընկնում է: Այսպիսի շաբաթօրյակները, հատկապես ի բարօրություն աճող սերնդի է, որպեսզի մեր երեխաները այնպիսի մթնոլորտում մեծանան, որ անընդունելի համարեն ցանկացած վայրում աղբ նետելը: Շաբաթօրյակները կետային լուծումներ են աղբահանության խնդրի կարգավորման առումով, սակայն մենք կամաց-կամաց գնում ենք առաջ, մեթոդական ու բացատրական աշխատանքներն էլ իրենց արդյունքներն են տալիս: Շիրակի մարզը գոնե իրավաբանական հետ կնքված պայմանագրերի թվով մյուս մարզերի հետ համեմատած առաջին տեղում է, բացառությամբ Երևանի: 5000 ձեռնարկություններից 2000-ի հետ արդեն կան կնքված պայմանագրեր: 2018-ի սկզբին արդեն նախատեսում ենք այս գործընթացն ավարտին հասցնել»:
Նշենք, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում այս տարվա ընթացքում մարզում արձանագրված 337 աղբավայրերից, որոնք զբաղեցնում էին 35.5 հա տարածք, փակվել, տեղափոխվել է 228 աղբավայր: Մարզում այժմ շահագործվում է 87 աղբավայր, մնում է փակելու 22-ը, դրանց փակման համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, նախագծա-նախահաշվային աշխատանքներն իրականացված են:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 11:55:29