Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Միջազգային մրցույթների դափնեկիր Անի Բատիկյանը ելույթ ունեցավ Գյումրիում

22.10.2017


Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Գյումրիում ելույթ ունեցավ ջութակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Անի Բատիկյանը: Ջութակարուհին դեռ 15 տարեկանում Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի սան է եղել, 19 տարեկանում այն ավարտել և 20 տարեկանում արդեն Լոնդոնի Թագավորական ակադեմիայի մագիստրատուրա ընդունվել: ԱՆին բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, մենահամերգներով հանդես է եկել Շվեդիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում և այլուր:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բարեգործական համերգի իրականացման գլխավոր նպատակը Գյումրիում ևս մեկ անգամ մշակությանի տոն կազմակերպելն էր. «Ես դասական երաժշտության մեծ սիրահար եմ, իսկ դասական երաժշտությունն ու մշակույթը միշտ պետք է առաջնային տեղում լինեն, որպեսզի կարողանանք երիտասարդ, մատաղ սերունդ կրթել, որ դեռ փոքր տարիքից սովոր լինեն գեղեցիկին, գնահատեն ու սիրեն գեղեցիկը: Դեռ ամռանը ես Անիին առաջարկեցի գալ Գյումրի ու նա սիրով համաձայնեց: Ի դեպ շատ ուրախ եմ, որ դահլիճում ավելի շատ երիտասարդներն են»: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37