Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Տարվա լավագույն ուսուցիչը» մարզպետին հյուր

24.10.2017

Հոկտեմբերի 24-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հյուրընկալեց ՀՀ «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող ճանաչված Օհաննա Ավետիսյանին: Օհաննա Ավետիսյանը Շիրակի մարզի Գյումրու թիվ 20 հիմնական դպրոցում անգլերեն լեզու է դասավանդում: Շիրակի մարզպետը շնորհավորեց տիկին Ավետիսյանին: Կարևորելով մատաղ սերնդի դաստիարակությունն ու կրթությունը նշեց. «Ուրախ եմ, որ հաղթող եք ճանաչվել և գնահատվել է ձեր աշխատանքը, քանզի ուսուցչի դերը մեր երեխաներին կրթելու և դաստիարակելու ազգանվեր գործում ամենամեծն է»:
Արթուր Խաչատրյանը Օհաննա Ավետիսյանին պարգևատրեց շնորհակալագրով: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44