Նորություններ
Շիրակի մարզպետը հյուրըկնալել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին
25.10.2017
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 25-ին հյուրընկալեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Մարզպետ Խաչատրյանը ողջունեց հյուրին և հույս հայտնեց, որ պարոն դեսպանի այցելությունները կկրեն շարունակակական բնույթ. «Դուք սպասված հյուր եք մեզ մոտ: Ես տեղյակ եմ այն ծրագրերին, որոնք Եվրոպական միությունն իրականացնում է Հայաստանում, մասնավորապես Շիրակի մարզում: Մեր մարզի խնդիրների լուծմանն ուղղված ձեր նախաձեռնություններն իրապես ողջունելի են: Ուրախ եմ, որ կարևորում եք ինչպես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն, այնպես էլ մշակույթն ու պատմական արժեքների պահպանությունը: Ես իմ և մարզպետարանի անունից շնորհակալություն եմ հայտնում ձեզ` մարզի հոգսերի թեթևացմանն ուղղված ջանքերի համար և վստահեցնում եմ, որ մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանենք, որ աջակցենք ծրագրերի իրականացմանը: Հույս ունեմ ձեզ հետ մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ»:
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց Արթուր Խաչատրյանին ջերմ ընդունելության համար ու գոհունակությամբ փաստեց,ո ր մարզպետը հանգամանորեն տեղեկացված է մարզում իրենց կողմից իրականացված բոլոր ծրագրերին: Դեսպանն անդրադարձավ տուրիստական, մշակութային ու ստեղծարար ոլորտների զարգացմանը` ընդգծելով, որ իրենց վերջին 1 մլն եվրո արժողությամբ ծրագրի դրամաշնորհային գումարներն այդօրինակ նախաձեռնություններին են ուղղվելու: