Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվեց Մայքրոսոֆթի ինկուբացիոն նոր լաբորատորիա

25.10.2017


Մայքորոսոֆթի ինկուբացիոն նոր լաբորատորիան հիմնվել է Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում։ Բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը, հյուրեր:
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կարևորելով նախագիծը փաստեց, որ ծրագիրը փորձում է լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը Շիրակի մարզում՝ բարելավելով նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն առաջնային է Հայաստանի համար:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը շնորհավորեց նոր ձեռնարկի իրականացման կապակցությամբ և հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը ևս մեկ նպաստող հանգամանք է լինելու, որ շիրակցի երիտասարդները մնան մարզում, աշխատեն ու արարեն այստեղ. «Շիրակի մարզը միշտ աչքի է ընկել մտավոր մեծ պոտենցիալով, նորարաություններով ու նորը ստեղծելու ջիղով: Վստահ եմ, որ այս լաբորատորիան գործելու է ոչ միայն այս պատերի ներսում ու գյումրեցի երիտասարդների համար, այլ` ողջ մարզի»:
Նշենք, որ ծրագրի նպատակն է Շիրակի մարզում կրճատել գործազրկությունը երիտասարդների շրջանում՝ վերապատրաստելով նրանց ծրագրավորման ոլորտում։ Լաբորատորիայում կանցկացվեն ծրագրավորման դասընթացներ՝ նախատեսված 17-35 տարեկան անձանց համար: Ծրագիրը ներառելու է շուրջ 200 մասնակից:
Լաբորատորիայի բացման արարողությունից հետո Մայքրոսոֆթ կենտրոնի և մի շարք ընկերությունների միջև կնքվեցին փոխըմբռնման հուշագրեր: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:32:12