Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում» թեմայով համաժողովի մասնակիցները Շիրակի մարզպետին հյուր

26.10.2017


«Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը միջազգային Վիշեգրադ հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «Քաղաքացիական մասնակցություն, տվյալների վիզուալացում և տեղական ինքնակառավարում» թեմայով ծրագիրը, որի շրջանակներում անցկացվելու է համաժողով:
Համաժողովի մասնակիցներին այսօր ընդունեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, անգլերեն լեզվով անմիջական ու ակտիվ քննարկման ընթացքում Արթուր Խաչատրյանն համաժողովի երիտասարդ մասնակիցների խնդրանքով խոսեց մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման խնդրին, մարզպետը նշեց, որ կարևոր հանգամանք համարում է բյուջեների թափանցիկության ապահովումը:
«Ես բազմիցս ասել եմ, որ եթե համայնքի բնակիչը կարողանա ծանոթանալ սեփական համայնքի բյուջեի ծախսերին, այսինքն թե հարկերի հավաքագրումից հետո գումարներն ուր են ուղղվում, ինչ նպատակների, ապա կբարձրանա ինչպես եկամուտների կատարողականը, այնպես էլ մարդկանց վստահությունը»:
Նշենք, որ համաժողովի նպատակը քաղաքացիների ակտիվության բարձրացումն ու տեղական կառավարման մարմինների թափանցիկության ավելացումն է` արդյունավետ կառավարման և տեղեկատվության բարելավման միջոցով:
Մարզպետը երիտասարդներին ձեռնարկներում հաջողություն մաղթեց` նշելով, որ Շիրակի մարզպետարանը պատրաստ է համագործակցության:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:00:15