Նորություններ
Գումրիում բացվեց Հայաստանում լեհերի «Պոլոնիա» ﬕության պաշտոնական նստավայրը
28.10.2017
Գումրիում հոկտեմբերի 28-ին բացվեց Հայաստանում լեհերի «Պոլոնիա» ﬕության պաշտոնական նստավայրը: Կազմակերպության հիﬓական նպատակն է մարզում բնակվող լեհերի համախմբումը, ազգային սովորույթների և մշակութային արժեքների պահպանումը։ Բացմանը ներկա էին ՀՀ Լեհաստանի դեսպանության գործերի ժամանակավոր պաշտոնակատար Մարեկ Ռեշուտան, պաշտպանության, զինվորական և օդային կցորդ գնդապետ Դարիուշ Մարինովսկին, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, այլ հյուրեր:
Նշենք, որ Գյումրիում լեհական համայնքի անդամ է 10 ընտանիք ` 50 մարդ, իսկ Շիրակի մարզում՝ 38 ընտանիք: