Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեյսմաբանության արդի խնդիրներին նվիրված գիտաժողով

01.11.2017

Սեյսմակայուն շինարարության և ինժեներային սեյսմաբանության արդի խնդիրները երիտասարդ գիտնականների գիտաժողովի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն էին: Միջոցառումը կազմակերպվել էր ԳԱԱ երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի կողմից` գիտությունների ազգային ակադեմիայի, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի աջակցությամբ:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը ողջունելով գիտաժողովի մասնակիցներին նշեց. « Բացի նրանից, որ գիտաժողովի ընթացքում քննարկվող թեման է շատ արդիական ու կարևոր, ինձ համար հատկապես ուրախալի է, որ գիտաժողովը երիտասարդ գիտնականների կողմից է անցկացվում: Մեր պետության բարեկեցության ու զարգացման համար իրապես անհրաժեշտություն է, որ երիտասարդ գիտնականներ լինեն տարբեր բնագավառներում: Ես հասցրեցի ծանոթանալ գիտական աշխատանքներից մի քանիսի թեմաներին, ուրախաց, որ դրանց մեջ կան պրակտիկ աշխատություններ: Մասնավորապես, հետաքրքրեց Կապսի ջրամբարիշինարարությանն առնչվող հետազոտությունը: Գիտաժողովի մասնակիցներին հաջողություն եմ մաղթում, վստահ եմ այսօրինակ ձեռնարկները կնպաստեն գիտության առաջընթացին »:
Նշենք, որ գիտաժողովի ընթացքում նախատեսվում են դասախոսություններ, գիտական զեկույցներ, կլոր սեղան քննարկումներ երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության, շինարարության գիտական եւ կիրռական հիմնախնդիրների շուրջ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56