Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է մարզի տարածքում գտնվող ազնվամորու միակ ինտենսիվ այգի

03.11.2017


Նոյեմբերի 3-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանի ուղեկցությամբ այցելել է ֆերմեր Կարեն Արշակյանին պատկանող ազնվամորու այգիներ: Ազնվամորու 3 հա այգին հիմնվել է 2012 թվականին, անցած երեք տարիների ընթացքում թարմացվել են մշակման տեխնոլոգիաները, անցկացվել է կաթիլային ոռոգման համակարգ, տարեկան բերքատվությունը 3 հա-ից կազմում է 7 տոննա:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը Կարեն Արշակյանից հետաքրքրվեց այգու եկամտաբերության, շուկայի պահանջարկի ու սպառման խնդիրներից: Ֆերմերը նշեց, որ սպառման իմաստով որևէ խնդիր չունեն, քանի որ «Թամարա» ընկերության կողմից ազնվամորին ամբողջությամբ գնվում է կիլոգրամը 950-1000 դրամով: Լրագրողների հետ զրույցում Արթուր Խաչատրյանը կարևորեց Շիրակի մարզում գյուղատնտեսության դիվերսիֆիկացումը. « Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզում գյուղատնտեսությամբ զբաղվելն այնքան էլ շահավետ չէ, քանի որ մենք հիմնականում ավանդական ցորեն ու գարի ենք մշակում, այնինչ հաշվարկները փաստում են, որ առավել արդյունավետ է ունենալ 1 հա այսպիսի այգի, քան` 5 հա ցորենի: Ես խոսեցի ֆերմերի հետ և պարզ է, որ սպառման շուկան ու գները կայուն են: Շիրակի մարզի գյուղատնտեսական քաղաքականության գերնպատակներից մեկը գյուղատնտեսության բազմակողմանի զարգացումն է : Ուրախ եմ նաև, որ ֆերմերը պատրաստ է աջակցել նմանատիպ այգի հիմնել ցանկացողներին, տալ տնկիներ ու խորհրդատվական աջակցություն ցուցաբերել»: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23