Նորություններ
Բերդաշենի դպրոցի խնդիրը մարզպետի ուշադրության կենտրոնում
08.11.2017
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է Արփի համայնքի Բերդաշեն բնակավայր: Մարզպետը հանդիպել է համայնքաբնաներին, լսել նրանց հուզող խնդիրները: Արթուր Խաչատրյանը զրուցել է նաև համայնքի դպրոցի աշխատակիցների ու ծնողների հետ: Նշենք, որ դպրոցական շենքի հրդեհվելուց հետո տարրական օղակի դասապրոցեսը կազմակերպվում է համայնքապետարանի մասնաշենքում, իսկ մյուս աշակերտների համար դասերն անցկացվում են հարակից Զորակերտում: Աշակերտներին տեղափոխելու նպատակով մարզպետարանի հատկացված ավտոբուսով Շիրակի մարզպետը ծնողների ու աշակերտների հետ մեկնել է նաև Զորակերտի դպրոց, ծանոթացել պայմաններին: