Նորություններ
Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի տարածքում կստեղծվի 100-150 նոր աշխատատեղ
09.11.2017
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Գյումրիի «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժուﬕց հետո ﬓացած շինությունը և դրա սպասարկման համար նախատեսված հողամասը սեփականության իրավունքով «Բասենի Գովք» ՍՊԸ-ին ու տրամադրել նախագիծը՝ տարածքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառٳցման նպատակով: «Ներդրողը պարտավորվում է իրականացնել ﬔկ ﬕլիարդ դրաﬕ ներդրում՝ ստեղծելով 100-150 նոր աշխատատեղ»,- «Արﬔնպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ Կարեն Կարապետյանի մոտ կայացած մարզային ներդրումային ծրագրերի քննարկման արդյունքներով հավանության է արժանացել Գյումրի քաղաքում հյուրանոցային համալիրի, առևտրային կենտրոնի և սննդի սպասարկման վայրի կառուցման ներդրումային ծրագիրը: «Այժմ նշված տարածքում կիսաքանդ, անավարտ շինություն է: Ընկերությունը բացի ներդրٳﬓերից պարտավորվել է պահպանել և վերականգնել կիսաքանդ շինությունում առկա թեմատիկ քանդակները»,- ասաց Լոքյանը: Պայմանագրով նախատեսված աշխատանքները երեք տարվա ընթացքում չավարտելու դեպքում՝ հողամասը և դրա վրա կատարված ներդրուﬓերն ու անբաժանելի շինությունները վերադարձվելու են Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ