Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի Արթիկ համայնքը ճանաչվել է 2017 թվականի լավագույն համայնք

10.11.2017

Շիրակի մարզի Արթիկ համայնքը ճանաչվել է 2017 թվականի լավագույն համայնք, մշակութային լավագույն համայնք անվանակարգում էլ հաղթողը Գյումրին է
Հայաստանի համայնքների միության կողմից ավանդաբար անցկացվող «Լավագույն համայնք 2017» մրցանակաբաշխության շրջանակներում ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքը արժանացել է «Լավագույն համայնք 2017»՝ մրցանակին, իսկ «Մշակութային լավագույն համայնք 2017» ճանաչվել են Շիրակի մարզ Գյումրի և Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքները:
ՀՀ ՏԻՄ համակարգի ներդրման 21-ամյակի առթիվ «Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Հայացք ապագային, ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը շնորհակալագրեր և պատվոգրեր է հանձնել մի շարք համայնքների ղեկավարների: Անցած տարիներին իրականացրած աշխատանքների և ձեռքբերումների համար, ի թիվս այլ համայնքների ղեկավարների, շնորհակալագրով է պարգևատրվել ՀՀ Շիրակի մարզի Սարապատ համայնքի ղեկավարը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41