Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սայլակների և լսողական սարքերի տրամադրման նոր կարգը ներկայացվեց ոլորտի պատասխանատուներին

15.11.2017

Նոյեմբերի 15-ին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանի մոտ տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների վարչության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետներ Հայկ Մկրտչյանը և Արփինե Հայրապետյանը, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների, սոցիալական ծառայությունների պատասխանատուներին ներկայացրեցին լսողական սարք և հաշմանդամի սայլակ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու, դրանց գնային արժեքը որոշելու կարգում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ 2017 թվականին հաշմանդամի սայլակի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը կազմում է 95 հազ. դրամ, 30 տարեկան և ավելի բարձր տարիքի՝ հաշմանդամություն ունեցող, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը 30 հազ. դրամ է, լսողության խնդիրներ ունեցող 12-18 տարեկան երեխաներին և 18-ից մինչև 29 տարեկան՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար լսողական սարքի ձեռքբերման մեկ պետական հավաստագրի գնային արժեքը` 80 հազ. դրամ է:
«Հանգրվան» ՊՈԱԿ-ի կողմից տրված հավաստագրով հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա ընտանիքի անդամը ներկայումս հաստատված երեք՝ «Նոր Որակ» «Բարրի» «Կամար» ՍՊԸ-ների միջոցով կարող է ձեռք բերել սալյակը կամ լսողական սարքը: Նորամուծությունը դրական գնահատականի արժանացավ հանդիպման մասնակիցների կողմից: Շիրակի մարզում սայլակներ և լսողական սարքեր կտրամադիր «Փյունիկ» ՀԿ-ը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51