Նորություններ
ՔՊ վիճակի համալիր գնահատում Շիրակի մարզում
17.11.2017
ՀՀ վարչապետի որոշման համաձայն և ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով` ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչությունը ՀՀ մարզերում իրականացնում է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ համայնքները:
Նպատակն է որոշել ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացման պատրաստվածության աստիճանը:
ՔՊ վիճակի համալիր գնահատմանը ներգրավված էին ՀՀ Շիրակի մարզի ՔՊ ղեկավար կազմը, մարզային տարահանման հանձնաժողովը, ՔՊ ծառայությունները, Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Բերդաշեն, Ամասիա, Առափի, Ազատան, Մարմաշեն, Ոսկեհասկ համայնքները, Գյումրու բժշկական կենտրոն ՓԲԸ-ն և Գյումրի գարեջուր ՍՊԸ-ն:
Գնահատումն իրականացվել է նոյեմբերի 13-17-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության կողմից` վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա.Նահապետյանի գլխավորությամբ:
ՔՊ վիճակի համալիր գնահատման շրջանակներում նոյեմբերի 17-ին անցկացվեց ՀՀ Շիրակի մարզի ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում թեմայով շտաբային վարժանք, որի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրներին տրվեցին օպերատիվ լուծումներ:
Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ Շիրակի մարզպետ Ա.Խաչատրյանը նշեց, որ վարժանքներն ինքնանպատակ չեն, այլ` հնարավորություն են ընձեռում կատարելագործվելու և շտկելու արձանագրված թերությունները:
ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական օգնություն է ցուցաբերել ՀՀ Շիրակի մարզային, համայնքային և կազմակերպությունների ՔՊ պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքներին:
Նշենք, որ ՀՀ Շիրակի մարզպետ-ՔՊ պետ Ա.Խաչատրյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մարզի քաղպաշտպանության խնդիրները: Շիրակի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում իր ուրույն տեղն ու ակտիվ դերակատարումն ունի նաև ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունը:
ԱԻ նախարարություն