Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրիում առաջին անգամ անցկացվեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական հայ-թեք համաժողովը

17.11.2017


«Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա համաժողովը» ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ընդհանուր ջանքերի արդյունքն է, որի նպատակն է բացահայտել կրթությունից բիզնես հնարավորությունները և մարտահրավերները, ՀՀ կառավարության դերը մարզերում՝ բիզնես միջավայրի ստեղծման գործընթացում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի զարգացմանը, ցույց տալ Շիրակի մարզի հաջողված փորձը բարձր տեխնոլոգիաների բնագավառում:
Համաժողովի պատվավոր հյուրը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն էր, կառավարության ղեկավարը ողջունեց մասնակիցներին, հաջողություն մաղթեց նրանց ձեռնարկներին. «Այս համաժողովի անունը կարծում եմ ճիշտ է ընտրված, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը նպատակային է համարվում: Հայաստանի տնտեսական զարգացման մեր տեսլականում առանցքային կարևորություն ունի մարզերի և համայնքների զարգացումը: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը լավ օրինակ է, որը թույլ է տալիս հավատալ, որ մենք ի վիճակի ենք բարձր տեխնոլոգիաները, նորարարությունը հասցնել մեր երկրի հեռավոր շրջաններ և մատչելի դարձնել մեր քաղաքացիներին՝ անկախ նրանից, թե ինչքան հեռու են նրանք ապրում մայրաքաղաքից: »
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն էլ ողջունեց մասնակիցներին.
«Ողջունում եմ բոլորիդ Շիրակի մարզում, հաջողություն ու բեղմնավոր աշխատանք եմ մաղթում համաժողովին: Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանի տնտեսության զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը առավել արդյունավետ կլինի բարձր տեխնոլոգիաների բնագավառում: ՏՏ այն բնագավառն է, որ կարող է լոկոմոտիվ լինել ու ապահովել Շիրակի մարզի սոցիալական ու տնտեսական առաջընթացը: Մենք պատրաստ ենք կիսվել մեր արդեն ունեցած փորձով: Պետք է ուրախությամբ նշեմ, որ Շիրակի մարզպետարանը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարևորության մասին նաև աշխատանքով է փաստում: Մարզպետարանի աշխատակիցների ու նաև կամավորների ջանքով մենք ստեղծել ենք Շիրակի մարզի տուրիստական հետաքրքրությունների քարտեզ, որի միջոցով մարզ այցելող ցանկացած զբոսաշրջիկ կկարողանա գտնել իրեն հետաքրքրող վայրերն ու ծանոթանալ մարզի տեսարժան վայրերին»: Արթուր Խաչատրյանը նշեց նաև, որ մարզպետարանի ջանքերով կազմվել է մարզի համայնքների համացանցային նոր քարտեզ, որի միջոցով հնարավոր է բավական ընդգրկուն տեղեկատվություն ստանալ համայնքների մասին: Խոսքի ավարտին Շիրակի մարզպետը հույս հայտնեց, որ համաժողովը կկրի շարունակական բնույթ և կկազմակերպվի հանրապետության մյուս մարզերում ևս. «Երիտասարդներին էլ մաղթում եմ հաջողություններ, որ համաժողովի այս երկու օրերը հիշարժան լինելուց զատ, նպաստեն նաև գիտելիքների փորձառության ավելացմանը, իսկ այս կայծը թող բռնկվի ու տեղեկատվական տեխնոլոգիաների հրդեհը հասնի Հայաստանի բոլոր մարզեր»:
Նշենք, որ համաժողովին մասնակցում էին շուրջ 140 երիտասարդ՝ ՀՀ բոլոր մարզերից:
Խոսնակների ելույթների ավարտից հետո ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու Թվային Նուռ ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի միջև ստորագրվեց հուշագիր` ՀՀ ճանապարհների թվայնացման պիլոտային ծրագրի մեկնարկի մասին: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23