Նորություններ
Ուղերձ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
17.11.2017
Սիրելի՛ ուսանողներ
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:
Այս տոնը ուսանողության համախմբման խորհրդանիշն է: Մեզանից յուրաքանչյուրի համար ուսանողական տարիները համարվում են ամենահետաքրքիրն ու պատասխանատուն, կարևորն ու հուզումնալիցը՝ հիշարժան իրադարձություններով հագեցած: Այդ տարիները մեր մեջ ձևավորում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ինքնուրույնությունը, հաստատակամությունը, նպատակասլացությունը, որոնք հիմք են դառնալու մասնագիտական բարձունքների հաղթահարման և նպատակների իրականացման համար: Այդ ընթացում է, որ ձևավորվում է մեր երկրի ապագա բանիմաց և արհեստավարժ մասնագետը, ինչպես նաև քաղաքացին:
Սիրելի ուսանողներ, կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն, կրթական և գիտական նորանոր մտահղացումներ, համարձակ ու նորարար ձեռնարկումներ՝ ի նպաստ մեր մարզի և ի շահ մեր պետության զարգացման:
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ