Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում

21.11.2017

Նոյեմբերի 21-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ Շիրակի մարզպետարանում խորհրդակցություն անցկացվեց խոշորացված համայնքների ղեկավարների և համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ:
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը անդրադառնալով մարզի համայնքների զարգացման ծրագրերին, անդրադարձավ դրանց իրատեսականության կարևորությանը, ինչպես նաև ընդգծեց այն պահանջը, որ խոշորացված ու 5 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքներում տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու աշխատակիցներ պետք է լինեն: Այդ պատասխանատուները պետք է զբաղվեն ծրագրերի մշակմամբ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանն էլ, խոսելով համայնքների տնտեսական զարգացման ծրագրերի մասին, կարևորեց դրանք համայնքների կողմից կազմելն ու մշակելը, քանի որ համայնքները սեփական խնդիրները և ուժեղ կողմերը շատ ավելի լավ գիտեն:
Ներդրումային ծրագրերի կազմման աշխատանքներին ու դրանց ժամանակ առաջացած հիմնահարցերին անդրադառնալուց հետո համապատասխան մասնագետները հարցազրույց անցկացրեցին համայնքների կողմից տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների թեկնածուների հետ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44