Նորություններ
Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել
23.11.2017
Նոյեմբերի 23-ը Հրաչ Սամվելի Սարգսյանի ծննդյան օրն է: Հերոսի ծննդյան 25 ամյակին նվիրված հուշ միջոցառումը մեկնարկեց Մուշ թաղամասում` նրա անունը կրող պուրակից: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Հարություն Արշակյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Վաղինակ Մխիթարյանը, զինվորականներ, ապրիլյան քառօրյային զոհված հերոսների ծնողներ: Միջոցառումից հետո ներկաներն այցելեցին գերեզմանատուն: Ծաղկադրման և խնկարկեքի արարողությունից հետո, Գյումրու թիվ 38 դպրոցում տեղի ունեցավ հուշ ցերեկույթ:
Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 4-ին, հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածի` Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի վրա թշնամու դիվերսիոն հարձակումը կասեցնելուց էր զոհվել Հրաչը:
Հավերժ փառք ու խոնարհում մեր Հերոսներին: