Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ «Արցախյան ազատամարտ-30» խորագրով Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ մրցույթ-փառատոն-ի մարզային փուլը

24.11.2017

2017 թվականի նոյեմբերի 24-ին Գյումրու թիվ 23 հիմնական դպրոցում անցկացվեց Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող հայ ժողովրդի բոլոր ժամանակների ազգային ազտագրական պայքարին նվիրված «Արցախյան ազատամարտ-30» խորագրով Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ մրցույթ-փառատոն-ի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից ընդհանուր թվով 40 աշակերտ՝ 11-14 և 15-17 տարիքային խմբերում՝ յուրաքանչյուրից 20-ական աշակերտ: Լսումների արդյունքում փառատոնի մասնագիտական ժյուրիի կողմից ընտրվեց ընդհանուր թվով 6 աշակերտ՝ 11-14 և 15-17 տարիքային խմբերում՝ յուրաքանչյուրից 3-ական աշակերտ, ովքեր կմասնակցեն փառատոնի Երևանում անցկացվելիք հանրապետական փուլին:
Փառատոնի մասնակիցների, ժյուրիի անդամների և երիտասարդ երկրապահ կամավորականների կողմից ծաղիկներ դրվեցին ապրիլյան մարտերում զոհված հերոսների հուշաքարին:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23