Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերջին ԲԳՎ-ն հանձնեց Շիրակի մարզպետը

24.11.2017

Բնակարանների գնման վկայագրով բնակարան ձեռք բերած վերջին երկու շահառու ճանաչված ընտանիքներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նոյեմբերի 24-ին հանձնել է բնակարանների սեփականության իրավունքի գրանցման վկայականները:
« Շնորհավորում եմ Ձեզ, անչափ ուրախ եմ, որ չնայած այսքան երկար ժամանակ սպասել եք, բայց այժմ բնակարանատեր եք: Եթե ես եմ հուզված, պատկերացնում եմ, թե դուք ինչքան հուզված ու ոգևորված կլինեք»,- ասել է Շիրակի մարզպետը:
2017 թվականին մեկնարկած վկայագրերի ծրագրով պետական բյուջեից երկրաշարժից անօթևան ճանաչված 84 ընտանիքների պետական բյուջեից հատկացվել է շուրջ 496 մլն դրամ գումար: Նրանցից 21 ընտանիքները մեկ սենյականոց բնակարանի շահառու են եղել, 51-ը` երկու, իսկ 12 ընտանիքներ` երեք սենյականոցի:
Արթուր Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է անօթևանության խնդրին, մարզպետը նշել է, որ երկրաշարժից հետո մարզում բնակարանների կառուցման կամ վկայագրերի տրամադրման ծրագրով բնակարանատեր է դարձել շուրջ 23 հազար ընտանիք, որից ավելի քան 21 հազարը Գյումրիում: Ըստ Շիրակի մարզպետի մարզում, բնականաբար, կան դեռևս ընտանիքներ, որոնք ունեն բնակարանի կարիք: Մասնավորապես, մարզպետը խոսել է վթարային շենքերի, ինչպես նաև գյուղական բնակավայրերի անօթ7անության խնդրի մասին. «Ուրախալի մեկ լուր ունեմ, երեկ կառավարության որոշմամբ 32 մլն դրամ է հատկացվել Շիրակի մարզի 6 գյուղական բնակավայրերի 8 անօթևան ընտանիքի բնակարանային խնդիրների լուծման նպատակով»: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:04:08