Նորություններ
Խորհրդակցություն Շիրակի մարզպետարանում
24.11.2017
Նոյեմբերի 24-ին Շիրակի մարզում էին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները: Այցի շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարին հյուրընկալեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: Մարզպետարանում ուժային կառույցների, տնտեսվարող սուբյեկտների ղեկավարների, ՏԻՄ ներկայացուցիչների, տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցների մասնակցությամբ անցակցվեց խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին բնապահպանական հիմնահարցեր:
Քննարկման ընթացքում Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն անդրադարձավ մարզում բնապահպանական խնդիրներին, կարևորեց համագործակցությունը խնդիրների վերհանման ու լուծման համար։
Ներկայացնելով համեմատաբար նորաստեղծ կառույցի գործունեությունն ու նպատակները, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը ևս անհրաժեշտ համարեց տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ փոխգործակցությունը:
Ի տարբերություն հանրապետության մյուս մարզերի, Շիրակը անտառային մարզ չէ, այստեղ խնդիրներ առաջանում են հիմանակնում ամանորյա օրերին՝ փշատերև ծառերի հատման հետ կապված: Չնայած դրան, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Շիրակում մտահոգության առիթ է բժշկական թափոնները պատշաճ ու անվնաս ոչնչացման հարցը:
Հանդիպման ավարտին պատասխանատուներն այցելեցին «Արփի լիճ» ազգաին պարկի այցելուների կենտրոն, իրականացվեց խորհրդանշական ծառատունկ: