Նորություններ
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսուհետ գործունեություն կծավալի ՌեսԱլ Սոֆտ ընկերությունը
24.11.2017
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում այսուհետ գործունեություն կծավալի ՌեսԱլ Սոֆտ ընկերությունը: Նոյեմբերի 24-ին տեղի ունեցավ ընկերության պաշտոնական բացումը, որին մասնակցեցին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հյուրեր:
Շնորհավորելով ընկերության հիմնադիրներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Շատ ուրախալի է, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մի նոր ընկերություն բացվեց, սա շատ կարևոր է մեզ համար, քանի որ ինչքան շատ ընկերություններ բացվեն, այնքան նոր աշխատատեղեր կլինեն Գյումրիում և երիտասարդները կմնան հայրենիքում ու կաշխատեն այստեղ:Նորաստեղծ ընկերությանը մաղթում եմ սահուն ընթացք ու նորանոր ձեռքբերումներ»:
Նշենք, որ ՌեսԱլ Սոֆտը հիմնադրվել է 2015 թ-ին: Ընկերությունն առաջարկում է 1C հենքով բիզնես ավտոմատացման, հաշվապահական հաշվառման և առևտրի կառավարման ծրագրային ապահովումներ, որոնք կոչված են ապահովել բիզնես գործընթացների վերահսկում՝ խնայելով ժամանակը, նվազեցնելով ծախսերը: Կենտրոնն անցկացնում է նաև 1C հաշվապահության, առևտրի կառավարման, CRM-ի, փաստաթղթաշրջանառության դասընթացներ, որոնց կարող են մասնակցել ինչպես սկսնակ մասնագետներ, այնպես էլ բազային գիտելքիներ չունեցող անձիք: Ներկայումս ընկերությունում նախատեսվում է շուրջ 10 աշխատատեղի ստեղծում: