Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ մարզպետին կից գործարարության աջակցության խորհրդի հերթական նիստը

29.11.2017

Նոյեմբերի 29-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ անցկացվեց մարզպետին կից գործարարության աջակցության խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր: Արթուր Խաչատրյանը գործարարների հետ խոսեց մարզի սոցիալ-տնտեսական առաջընթացին նպաստող գերակա ոլորտների ու զարգացման հնարավոր ուղիների մասին: Շիրակի մարզպետը նշեց, որ հանդիպումները կրելու են պարբերական բնույթ. «Ես վստահ եմ, որ համատեղ ուժերով եթե քննարկենք մեր առջև ծառացած խնդիրները, գործարար ծրագրերն ու նախագծերը, ապա ձեռքբերումներ ավելի շուտ կգրանցենք: Մեր մարզի զարգացման ռազմավարությունում մի քանի բնագավառներ առանձնացրել ենք` գյուղատնտեսություն, տուրիզմ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, արդյունաբերություն, սրանք այն բնագավառներն են, որոնց զարգացումը կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը»: Շիրակի մարզպետարանի պատասխանատուների և ներկա գործարարների միջև ծավալվեց անմիջական քննարկում, որի ընթացքում անդրադարձ եղավ գյուղատնտեսությունն ավելի շահավետ դարձնելու, տուրիզմի, ենթակառուցվածքների վերականգնման խնդիրներին: «Մեզ համար չափազանց կարևոր է մարզում բիզնեսի զարգացմանը խոչընդոտող հանգամանքների բացահայտումը, մարզպետարանի կողմից դրանց հաղթահարմանն ուղղված հնարավոր օժանդակության ցուցաբերումը: Դուք գիտեք, որ մեր կառավարությունը շահագրգիռ է գործարար մթնոլորտի ակտիվացմամբ»,- քննարկման ժամանակ ընդգծեց Շիրակի մարզպետը:
Ներդրումներ կատարելու հնարավորություններ, հեռանկարներ, նոր գործնական ծրագրերի ուղղորդում դեպի Շիրակի մարզ, այս և գործարարության բնագավառի այլ հարցեր քննարկվեցին հանդիպման ժամանակ: Շիրակի մարզպետը կարևորեց այսօրինակ անմիջական հանդիպումներն ու անկաշկանդ քննարկումները, որոնց ընթացքում արտահայտված կարծիքներն ու տեսակետները կարող են նոր ձեռնարկների ու ծրագրերի հիմք հանդիսանալ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42