Նորություններ
Մարզային ներդրումներ Սարապատում
30.11.2017
Շիրակի մարզի Սարապատ համայնքին դրամաշնորհային ծրագրով նոր գյուղտեխնիկա է հատկացվել` «Բելառուս» տրակտոր, գութան: Սարապատը խոշորացված համայնք է և Վարկային ծրագրով նաև նոր ջրագիծ կունենա:
Ծրագրերից օգտվելու համար խոշորացված համայքները հայտեր պետք է ներկայացնեն: Հաշվի է առնվում համայքներում իրականացվելիք ծրագրերի արդյունավետությունը:
Ծրագրերի իրականացման ընդհանուր միջոցների 70%-ը կուղղվի տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը: Խոշորացված համայնքերում վարկային և գրանտային ծրագրերն իրականացնում են տարբեր կազմակերպություններ` Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Եվրամիությունը: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունն էլ աջակցում է ծրագրերի իրականացմանը: