Նորություններ
Շիրակի մարզի ճանապարհաշինական ընկերությունները պատրաստ են ճանապարհների ձմռան սպասարկամանը
01.12.2017
Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեկտեմբերի մեկին հանդիպել է մարզի ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական չորս ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ձմռանը մարզի ճանապարհների մաքրման ու սպասարկման հետ կապված աշխատանքները: Արթուր Խաչատրյանը ընդգծել է ճանապարհների սպասարկման բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը, ինչն հնարավորություն կտա զերծ մնալ դժվարություններից ու դիմագրավել բնության անակնկալներին:
Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարները մարզպետին ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները: Պատասխանատուները վստահեցրել են, որ ձմեռային սպասարկման և պահպանման նախապատրաստություններն արդեն իսկ իրականացված են և բոլոր ընկերությունները հագեցած են անհրաժեշտ քանակությամբ ձյուն մաքրող տեխնիկայով, աղով ու ավազով: Նշենք, որ չորս ընկերությունները սպասարկում են ﬕջպետական նշանակության 114կմ, հանրապետական` 250կմ և տեղական նշանակության 215 կմ ճանապարհահատվածները: