Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու Արվեստների ակադեմիան նշեց գործունեության 20 ամյակը

02.12.2017


Դեկտեմբերի 2-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորի Գյումրու մասնաճյուղի հիմնադրման 20 ամյա հոբելյանը: Հանդիսությանը մասնակցեցին ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, տարբեր բուհերի պատվիրակություններ՝ մեկ տասնյակից ավելի երկրներից, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցեցին նաև այն մարդիկ ու պետական գործիչները, ովքեր իրենց ներդրումն ունեցել են բուհի ստեղծման եւ կայացման գործում:
Շնորհավորելով բուհի աշխատակիցներին, գյումրեցիներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. « Մեր ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում միշտ իր ուժը փրկությունը վերածնունդը գտել է մշակույթի և արվեստների մեջ և զարմանալի չէր, որ աղետից հետո, որպես փրկության մի օղակ, դիտվեց նաև Գյումրիում մշակույթի վերածնունդը: Ինչպես մեծ բանաստեղծն էր ասում` երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում ճանապարհ, այդ խենթերից մեկը` Մաեստրո Լորիս Ճգնավորյանը, իր վրա վերցրեց մեծ պատասխանատվությունը` վերականգնել այս արվեստի դարբնոցը: Այս մեծ առաքելուըթյան արդյունքում մենք ունենք այս կրթօջախը, որը քայլել է առաջ, կրթել է սերունդներ և հիմք է դրել «Վերածնունդ» փառատոնի, որը Գյումրի է բերում ամբողջ աշխարհից երիտասրադ ու փորձառու երաժիշտ կատարողների»:
Ի նշան շնորհակալության և երախտիքի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորի Գյումրու մասնաճյուղի մի շարք դասախոսներ ու աշխատակիցներ, բուհի կայացման գործում ունեցած տեսանելի ներդրման և մասնաճյուղի 20-ամյակի կապակցությամբ պարգևատրվեցին ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրերով:
Նշենք, որ բուհի հիմնադրման պատմությունը սկսվեց 1991 թվականին` աննախադեպ ուխտագնացութամբ, որը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության եւ նրա նախագահ տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանի աջակցությամբ, որպես նյութական կերտվածք ավարտին հասավ 1997թ-ին: Նույն տարվա հոկտեմբերի մեկին տեղի ունեցավ Գյումրու Արվեստների ակադեմիայի հանդիսավոր բացումը, որտեղ անուրանալի է ԵՊԿ-ի ռեկտոր Արմեն Սմբատյանի, ՀՀ Վարչապետ Արմեն Դարբինյանի, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի, Շիրակի մարզպետ Արարատ Գոմցյանի, ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանի, ԵՊԿ պրոռեկտոր Ստեփան Սուքիասյանի ներդրումը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-05 13:15:58