Նորություններ
Ուսումնասիրություններ Շիրակի մարզում նավթի և բնական գազի հայտնաբերման ուղղությամբ
04.12.2017
Շիրակի մարզպետարանում դեկտեմբերի 4-ին անցկացվել է «Հայկական նավթի եւ գազի ընկերություն» ՍՊԸ կողմից ներկայացված ՀՀ տարածքի 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում նավթի եւ բնական գազի երկարաբանական ուսումնասիրության, շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի եւ դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկում: Հանրային քննարկմանը մասնակցել են Շիրակի մարզպետարանի և ոլորտի պատասխանատուներ, մասնագետներ, համայնքների ղեկավարներ: Ըստ նախնական տվյալների երկրաբանական ուսումնասիրություններ իրականացվելու են Ամասիայում, Մարմաշենում, Ոսկեհասկում, Հայկավանում, Առափիում եւ Կապսում: Հետազոտություններ անցկացնելու նպատակը բնակվայրերի ընդերքում նավթ ու բնական գազ հայտնաբերելն է: