Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշվետու ասուլիս

06.12.2017

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամը դեկտեմբերի վեցին հանդես եկավ 2017 թվականի հաշվետու ասուլիսով, որի ընթացքում ներկայացվեցին արդեն իրականացված և իրականացվելիք ծրագրերը:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին ու միջոցներ տրամադրողներին, միաժամանակ նշեց, որ անելիքները դեռ շատ են:
Ասուլիսի ժամանակ ելույթի խոսքում Շիրակի մարզպետը ողջունեց հիմնադրամի գործունեությունն ու նրան երկարատև ընթացք մաղթեց. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին, գործադիր կազմին, բոլոր անդամներին, ովքեր աշխատել են քրտնաջան ու անշահախնդիր, պատվով են իրականացրել իրենց առաքելությունը: Լիահույս եմ, որ հիմնադրամի գործունեությունը շարունակական բնույթ է կրելու և նոր ընտանիքներ են բնակարանամուտ տոնելու»: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42