Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի ունեցավ «Հոգևոր երգերի մարզային փառատոն»

06.12.2017

Դեկտեմբերի 6-ին Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնա եկեղեցում Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվեց «Հոգևոր երգերի մարզային փառատոն» մշակութային միջոցառումը` նվիրված 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Իր բնույթով եզակի այս միջոցառմանը մասնակցեցին 4 անհատ կատարողներ և ՀՀ Շիրակի մարզի տարբեր հաստատություններում գործող 12 երգչախմբեր: Փառատոնին մասնակցելու հրավիրվել էին նաև հայ առաքելական եկեղեցու սարկավագներ: Հոգևոր երաժշտության գործիքային կատարմամբ հանդես եկան Գյումրու ժող. գործիքների պետական նվագախմբի մենակատարները: Նախագծի շրջանակներում հնչեցին շարականներ, տաղեր, հատվածներ Կոմիտասի և Եկմալյանի պատարագներից:
Նշենք, որ «Հոգևոր երգերի մարզային փառատոն» միջոցառումն անցկացվում է 2014 թվականից «Մշակութային միջոցառումների իրականացում» պետական ծրագրով ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին և նպատակ ունի տարածել ու զարգացնել հոգևոր երաժշտությունը հանրապետության տարածքում և տարեցտարի ընդլայնել մասնակիցների թիվը, այն խնդիր ունի ներգրավելու հայ պատանուն, ծանոթացնելու իր բազմադարյա հոգևոր երաժշտությանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:55:25