Նորություններ
29 տարի անց
07.12.2017
Անցած 29 տարիների ընթացքում կառուցվել են բնակարաններ, հազարավոր անօթևաններ տարեմուտը դիմավորել են տաք ու ապահով բնակարաններում,ստեղծվել են աշխատատեղեր: Քաղաքը վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ: Մեր հայրենակիցներից շատերը դեռևս ապրում են տնակներում կամ երկրաշարժից վթարային դարձած բնակարաններում:
Անելիքներ շատ կան, բայց և համոզված ենք, որ առաջիկա տարիները լինելու են աղետի հետևանքների վերացման, վերելքի և մեր մարզի շենացման տարիներ: