Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈւՂԵՐՁ 1988 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 29-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.12.2017

Սիրելի շիրակցիներ
Արդեն 29 տարի դեկտեմբերի 7-ը նշում ենք որպես երկրաշարժի զոհերի հիշատակի օր: Տարերքի հասցրած ավերածությունների հետքը, հազարավոր անմեղ զոհերն ու մեզ բաժին հասած դառնությունները դեռ ապրում են մեր սրտերում: Շիրակի մարզը երկրաշարժից տուժած ամենամեծ տարածաշրջանն էր: Արհավիրքի արդյունքում մեր տասնյակ հազարավոր համերկրացիներ դարձան անօթևան, մի քանի վայրկյանում կործանվեցին տասնամյակների ընթացքում կառուցված արտադրական հզորությունները, կրթամշակութային և սոցիալական նշանակության կառույցները:
Ամեն տարի մենք նորից ու նորից վերապրում ենք կորուստի ցավը. ցավ, որին բալասան թերևս չկա:
Այսօր ևս մեկ անգամ մեր խոնարհումն ենք բերում երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, միաժամանակ շնորհակալանքի խոսքն ենք ուղղում բոլոր նրանց, ովքեր մեծ ողբերգության առաջին իսկ օրվանից եղել են մեր կողքին, ովքեր տարիներ շարունակ օգնել են հաղթահարելու և վերացնելու աղետի հետևանքները:
Անցած 29 տարիների ընթացքում կառուցվել են բնակարաններ, հազարավոր անօթևաններ տարեմուտը դիմավորել են տաք ու ապահով բնակարաններում,ստեղծվել են աշխատատեղեր: Քաղաքը վերածնվում է, սակայն դեռևս ունենք չլուծված խնդիրներ: Մեր հայրենակիցներից շատերը դեռևս ապրում են տնակներում կամ երկրաշարժից վթարային դարձած բնակարաններում:
Անելիքներ շատ կան, բայց և համոզված եմ, որ առաջիկա տարիները լինելու են աղետի հետևանքների վերացման, վերելքի և մեր մարզի շենացման տարիներ:
Ցանկանում եմ ձեզ համբերություն, ուժեղ կամք, հավատ և վստահություն վաղվա օրվա հանդեպ:
Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44