Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում գյուղատնտեսության բնագավառում հանրօգուտ ներդրման մեխանիզմների կիրառման հնարավորությունները թեմայով

13.12.2017

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության բնագավառում հանրօգուտ ներդրման մեխանիզմների կիրառման հնարավորությունները: Քննարկմանը մասնակցել են ինչպես մարզի, այնպես էլ գյուղատնտեսության նախարարության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները և Ֆինլանդիայից ժամանած միջազգային փորձագետը:
Ողջունելով մասնակիցներին Շիրակի մարզպետը նշել է, որ քննարկման նպատակը ոլորտի հիմնախնդիրների լուծման համար նոր տարբերակների մշակումն է, նախատեսված ու նախանշված ծրագրերը ճիշտ ուղղությամբ տանելն ու իրականացնելը: «Ես բազմիցս եմ ասել, որ Շիրակի մարզի զարգացման ռազմավարությունում կարևոր ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է, դրա արդիականացումը, ավանդական մշակաբույսերից ավելի բարձրարժեք կուլտուրաների մշակման անցումը: Այստեղ պետք է մասնագիտորեն քննարկել, թե գյուղատնտեսության, հատկապես, որ ուղղությունն է մեր մարզի համար նախընտրելի, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետներում դրական արդյունքներ գրանցենք: Եթե ներդրումներ լինեն, ապա արդյունքները սպասեցնել չտան»:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանի համոզմամբ այսօրինակ քննարկումները հնարավորություն կտան ճիշտ ուղու վրա կանգնել: Մասնագետները քննարկել են մի քանի ուղղություններում հանրօգուտ ներդրման մեխանիզմների զարգացման հեռանկարը, մասնավորապես, անդրադարձ է եղել մարզում անասնապահության ու դրանից բխող կաթի արտադրության և վերամշակման ուղղությանը, ինչպես նաև մարզի գյուղատնտեսությամբ զբաղվողների գիտելիքների բարձրացմանը, հացահատիկային մշակաբույսերի աճեցման նոր տեխնոլոգիանրի կիրառմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 10:57:05